E-mail или логин:

Пароль:





Автор

Խենթությունս, էդ ու՞ր ես, քամ բեք

Խենթությունս, էդ ու՞ր ես, քամ բեք,

Ես չեմպիոն եմ միայն իմ ոճում,

Երբ չկաս, ես երգում եմ այլ երգ,

Գայլերի օրորոցն եմ ճոճում:

 

Երբ չկաս, ես դառնում եմ տերև,

Ինձ տանում են խալխի հովերը,

Ես սկսում եմ քիչ-քիչ հավանել

Ուրիշի կրակին ինձ բովելը:

 

Խենթությունս, էդ ու՞ր ես, քամ բեք,

Ես փորձել եմ արդեն շատ դերեր,

Բայց ուզում եմ նորից բոլորին

Տանել ծովը, ծարավ ետ բերել:


Комментарии к сообщению


♥♥♥Vika ♥♥♥ 8/2/2009 9:09:05 AM:
ANAHIT .................. 12/5/2009 3:44:32 PM: